Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հայտնի է դարձել իդեալական կաթով թեյի բանաձևը

Հայտնի է դարձել իդեալական կաթով թեյի բանաձևը

Բրիտանացի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են իդեալական կաթով թեյի բանաձևը:
Գիտնականները սահմանել են խմիչքի բաղադրիչների օպտիմալ հարաբերությունն ու ջերմաստիճանը` աշխատելով կամավորների խմբի հետ: Հետազոտության ընթացքում, որը տևել է 180 ժամ, ընդհանուր առմամբ օգտագործվել է 285 բաժակ կաթով թեյ:
Մասնագետները ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մեկանգամյա օգտագործման թեյի փոքր փաթեթի վրա պետք է լցնել 200 մգ երացրած ջուր (100 C), ապա սպասել 2 րոպե, ինչից հետո միայն պետք է ավելացնել 10 մլ կաթը: 6 րոպե անց թեյի ջերմաստիճանը կլինի 60 աստիճան, որը խմելու համար ամենաօպտիմալն է:

Եթե ինչ-ինչ պատճառով մարդը այդ պահին չի կարող  թեյը խմել, նա կարող է դա անել թեյի պատրաստումից 17 րոպե 37 վայրկյանի ընթացքում, երբ դրա ջերմաստիճանը դեռևս 45 աստիճանից բարձր է, հաղորդում է The Daily Mail-ը:

Գիտնականները կարողացել են հիմնավորել նաև, թե ինչու է հարկավոր թեյին կաթ ավելացնել. կաթը վերացնում է թեյի բնական դառնությունն ու համը դարձնում է ավելի հաճելի:

Հրապարակված արդյունքներում, սակայն, չի նշվում, թե ի՞նչ յուղայնություն պետք է ունենա կաթը, ինչպիսի՞ն պետք է լինի շրջակա միջավայրի ջերմաստիճանը, ստերիլիզացվա՞ծ կաթ է հարկավոր, թե՞ պաստերիզացված:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ